Սնվե՛ք համեղ, առողջ և բազմազան:

ՄԱՄՈՒԽԻ ՍՈՈՒՍ
կոճապղպեղով, անանուխով և դաղձով
Քաշը՝ 350 գր
Մամուխ, սխտոր, աղ, չիլի պղպեղ, կոճապղպեղ, անանուխ, դաղձ, բնական համեմունքներ, շաքար։
Սպիտակուցներ՝ 2.1 գր
Ճարպեր՝ 0.4 գր
Ածխաջրեր՝ 18.8 գր
Էներգետիկ արժեքը՝ 87.2 կկալ/ 364.5 ԿՋ
Այս օգտակար, կծվոտ և շատ համեղ սոուսն առանձնանում է իր թթվաշությամբ և մեղմ սառը կծվությամբ, ի շնորհիվ կոճապղպեղի: Թթու և տտիպ մամուխը անանուխի, դաղձի և համեմունքների հետ մեկտեղ ստեղծում են նուրբ և հավասարակշռված համային ամբողջություն: Սոուսի յուրահատուկ համն ու գայթակղիչ բույրը կհավանեն ոչ միայն գուրմանները։
Սոուսի սուր և կծու համը հիանալի կընդգծի թռչնամսի, ձկան և եփած մսեղենի համը: Այն հարմար է պանրային ուտեստների, խմորային թխուկների համար, անփոխարինելի լրացում է տոստերի, նուրբ և հնեցված պանրային տեսականու, մակարոնեղենով խավարտների հետ մատուցելիս: Կարող է օգտագործվել նաև աղցանների պատրաստման համար։ Մամուխի սոուսն իր վառ և գայթակղիչ տեսքով կստեղծի տոնական տրամադրություն։
Այս սոուսը սննդարար նյութերի՝ C, A, E, B1, B2 վիտամինների, երկաթի, կալիումի, մագնեզիումի, կալցիումի, ֆոսֆորի, ֆլավոնոիդների և հակաօքսիդանտների գերազանց աղբյուր է: Մամուխի պտուղներն օժտված են միզամուղ, հակաբորբոքային և ախտահանող հատկություններով։ Դրանք օգտագործվում են մարսողական խնդիրներից ազատվելու, շնչառական հիվանդությունների բուժման, ինչպես նաև իմունային համակարգի ամրապնդման համար։ Նրանում պարունակվող ռուտինը մաքրում է արյունը՝ հեռացնելով թունավոր նյութերը։ Մամուխի պտուղները նվազեցնում են կարիեսի առաջացման հավանականությունը, կանգնեցնում ատամների քայքայումը և ամրացնում լնդերը, ինչպես նաև բարելավում ախորժակը և կարգավորում նյութափոխանակությունն օրգանիզմում: Այն նաև օգտագործում են երիկամներում քարերի առաջացումը կանխելու համար։
Պահել չոր և հով տեղում, 0+20°С: Բացելուց հետո պահել սառնարանում ոչ ավել քան 15 օր: