Ողջույն: Ես Մարինեն եմ: Ամենասիրելի զբաղմունքս խոհանոցում` համերի աշխարհում ստեղծագործելն է: Մի օր, առողջ ապրելակերպի և երկարակեցության մասին Այուրվեդա կոչվող գիտության դասընթացին մասնակցելիս, ինձ խորապես գրավեց այն միտքը, որ մարդն առավել բավարարվածություն է զգում սնվելիս, երբ համտեսում է բոլոր վեց համերը՝ քաղցր, աղի, թթու, կծու, դառը և տտիպ:
Մտածեցի, որ կարելի է մեկտեղել դրանք մի ամենօրյա ունիվերսալ սննդատեսակում՝ սոուսներում:
Դրանք կարելի է ճաշակել մսեղենի, ձկնեղենի, թռչնամսի, փլավների և բանջարեղենի հետ, ավելացնել աղցաններին և այլ սիրված ուտեստներին։ Լիահույս եմ, որ 6 Tastes սոուսներն իրենց տեղը կգտնեն ձեր կյանքում: