Սնվե՛ք համեղ, առողջ և բազմազան:

ԿԱՐՄԻՐ ՍԱԼՈՐԻ ԿԾՈՒ ՍՈՈՒՍ
Քաշը՝ 340 գր
Կարմիր սալոր, սխտոր, չիլի պղպեղ, հնդկական պղպեղ, աղ, թարմ կանաչի, բնական համեմունքներ։ Առանց շաքարի է:
Սպիտակուցներ՝ 1.3 գր
Ճարպեր՝ 0.5 գր
Ածխաջրեր՝ 14.7 գր
Էներգետիկ արժեքը՝ 69 կկալ/ 288 ԿՋ
Աչքի է ընկնում հարուստ թթվակծու համով։ Պարզապես կծու է, ոչ այրող, փոխանցում է հաճելի կծվությունը՝ չստվերելով մյուս համերը: Հնդկական պղպեղի շնորհիվ այս սոուսի կծվությունն աստիճանաբար է զգացվում՝ թույլ տալով սկզբում զգալ մրգային և համեմունքային նոտաները և հետո միայն ուժեղացող կծվությունը։ Այս սոուսը կհավանեն համային հակադրություն սիրողները։
Այս կծու, համեմունքային հագեցվածությամբ և շատ բուրավետ սոուսը հիանալի զուգորդվում է ցանկացած ուտեստի հետ՝ դարձնելով այն ավելի բազմահամ, կծու և առողջարար: Սոուսը կատարելապես համադրվում է մսային, ձկնային և բանջարեղենային ճաշատեսակների և խավարտների հետ: Այն տալիս է հաճելի կծվություն և թթվաշություն, օժտված է սխտորի արտահայտիչ բույրով՝ միևնույն ժամանակ չխամրեցնելով, այլ ընդգծելով ճաշատեսակի համային հագեցվածությունը և տալով առանձնակի գրավչություն: Կծվությունն ավելի լավ զգալու համար սոուսը կարելի է մի փոքր տաքացնել: Կարելի է օգտագործել որպես մարինադ մսի, ձկան և բանջարեղենի համար։
Սոուսին են փոխանցվում թթու սալորի ողջ օգտակար նյութերը՝ վիտամիններ A, B1, B2, C, E, PP, ինչպես նաև մեծ քանակությամբ կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր և օրգանական թթուներ: Թթու սալորն օգտակար է ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված վիճակում։ B1 վիտամին հանդիսացող թիամին նյութը խթանում է ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի նյութափոխանակությունը, բարելավում մկանների, մարսողական համակարգի աշխատանքը և հանգստացնում նյարդերը: Վիտամին B2-ը բարելավում է տեսողությունը, տալիս՝ էներգիա: Վիտամին C-ն օգնում է յուրացնել երկաթը, մասնակցում է արյունաստեղծմանը, իսկ վիտամին A-ն օգտակար է սրտի և արյունատար անոթների համար։ Սալորն օգնում է օրգանիզմը համալրել վիտամիններով և հաղթահարել վիտամինային անբավարարությունը։
Պահել չոր և հով տեղում, 0+20°С: Բացելուց հետո պահել սառնարանում ոչ ավել քան 15 օր: