Սնվե՛ք համեղ, առողջ և բազմազան:

ՀՈՆԻ ՍՈՈՒՍ
հացհամեմով և մշկընկույզով
Քաշը՝ 350 գր
Հոն, կարմիր սալոր, սխտոր, աղ, շաքար, հացհամեմ, չիլի պղպեղ, մշկընկույզ, բնական համեմունքներ:
Սպիտակուցներ՝ 1.7 գր
Ճարպեր՝ 0.3 գր
Ածխաջրեր՝ 20.6 գր
Էներգետիկ արժեքը՝ 91.6 կկալ/ 382 ԿՋ
Այս սոուսն ինքնին թթու, տտիպ, աղի և կծու համերի լիակատար հավասարակշռություն է: Սոուսի յուրահատուկ հագեցած համն արտացոլում է հոնի տտիպության հետ մեկտեղված վեց տարբեր համեմունքների ներկապնակը, որն ավարտվում է հացհամեմի հոտի ընդգծմամբ:
Այս յուրահատուկ, համեղ և բուրավետ սոուսն ինքնին ունիվերսալ է, կատարյալ համադրելի է ինչպես թռչնամսի, մսեղենի և ձկնեղենի, այնպես էլ տարբեր խավարտների հետ: Թթու և տտիպ համն իսկական դելիկատեսի է վերածում անգամ սովորական ուտեստը։ Հետաքրքիր զուգակցում է կազմում պանրի տեսականու հետ: Այն կարելի է մատուցել տապակած, խաշած և խորոված մսեղենի, հավի և հնդկահավի, ինչպես նաև մակարոնեղենի և բանջարեղենային ուտեստների հետ: Կարելի է պարզապես քսել հացին, տոստին կամ լավաշին և վայելել: Բացի այդ, հոնի սոուսը կարող է օգտագործվել նաև որպես մարինադ. հատկապես համեղ կլինեն դրանում նախորոք մարինացված գառան մատները և խոզի միսը:
Սոուսը պահպանում է հոնի բոլոր օգտակար հատկությունները: Այն օժտված է բազմաթիվ վիտամիններով, օրգանական թթուներով և հանքային աղերով: Հոնը ամրացնում է անոթների պատերը, բարելավում է սրտի աշխատանքը, օգնում կարգավորել արյան ճնշումը, իջեցնում է շաքարի և խոլեստերինի մակարդակը, կարգավորում նյութափոխանակության գործընթացը, պայքարում է բորբոքումների դեմ, բարելավում տեսողությունը, մաքրում է մարմինը տարբեր թունավոր նյութերից, օգնում է վիտամինային անբավարարության և սակավարյունության դեպքում և ամրապնդում իմունիտետը:
Պահել չոր և հով տեղում, 0+20°С: Բացելուց հետո պահել սառնարանում ոչ ավել քան 15 օր: