Սնվե՛ք համեղ, առողջ և բազմազան:

ԲԱԼԻ ՍՈՈՒՍ
մեխակով և դարչինով
Քաշը՝ 350 գր
Բալ, կարմիր սալոր, աղ, չիլի պղպեղ, մեխակ, դարչին, բնական համեմունքներ, շաքար։
Սպիտակուցներ՝ 1.2 գր
Ճարպեր՝ 0.1 գր
Ածխաջրեր՝ 15.3 գր
Էներգետիկ արժեքը՝ 67.5 կկալ/ 282 ԿՋ
Այս սոուսն ունի յուրահատուկ նրբերանգներով մրգային համ՝ թարմ բալին բնորոշ մարխոշությամբ և մեխակի հազիվ նշմարվող սրությամբ: Դարչինի և բահարի շատ քիչ չափաբաժնի շնորհիվ բալի հագեցած համը սահուն խտանում է: Այս սոուսի ներդաշնակ համը, մեղմ կազմությունն ու նուրբ բույրը կգոհացնեն Ձեզ։
Բալի սոուսը կծառայի որպես ճաշատեսակի հիանալի զարդարանք և հասարակ ճաշատեսակին կտա նուրբ թթվաքաղցր համ: Այն պարզապես կատարյալ համադրություն է կազմում գրիլի վրա պատրաստված ուտեստների հետ, կարող է մատուցվել ջեռոցում կարմրացրած հավի և ճագարի, մսային կոտլետների, ռուլետների, մակարոնեղենի հետ։ Հրաշալի է պանրի տեսականու, կաթնաշոռային մթերքների, բազմաթիվ թխված մրգային աղանդերի համը հարստացնելու և խտությունն ընդգծելու համար: Սոուսի համեմունքներով հագեցած վառ համային փունջը թույլ կտա ստեղծել բազմաթիվ համեղ և յուրահատուկ բաղադրատոմսեր։ Սոուսին ավելացնելով կարմիր գինի, նրա համը կհարստանա` դառնալով ավելի խիտ: Այն ճաշատեսակներին թարմ, հրապուրիչ և փոքր-ինչ էկզոտիկ շունչ կհաղորդի։
Սոուսը հարուստ է հատկապես A և C, նաև B1, B2, P, PP վիտամիններով, կարոտինով, ֆոլաթթվով, տարբեր հանքանյութերով՝ կալիումով, ֆոսֆորով, մագնեզիումով, երկաթով։ Բալը հատնի է սրտի և արյունատար անոթների վրա իր դրական ազդեցությամբ: Այն ունի նաև հականեխիչ և հակաբորբոքային հատկություններ։ Ֆլավանոիդների մեծ քանակությունը նպաստում է վիտամին C-ի ավելի լավ յուրացմանը և, հետևաբար, օգտակար է իմունիտետի, մաշկի, մազերի և հոդերի համար: Թթու համն ապահովող մի շարք օրգանական թթուներ խթանում են սննդի մարսողությունը և ստամոքսահյութի արտադրությունը, ինչպես նաև կանխում վնասակար բակտերիաների աճը։
Պահել չոր և հով տեղում, 0+20°С: Բացելուց հետո պահել սառնարանում ոչ ավել քան 15 օր: