Սնվե՛ք համեղ, առողջ և բազմազան:

ԹԵՐՀԱՍ ՍԱԼՈՐԻ ՍՈՈՒՍ
Քաշը՝ 340 գր
Խակ սալոր, սխտոր, չիլի պղպեղ, աղ, թարմ կանաչեղեն, համեմի սերմ, դաղձ, բնական համեմունքներ։ Առանց շաքարի է:
Սպիտակուցներ՝ 1.2 գր
Ճարպեր՝ 0.45 գր
Ածխաջրեր՝ 13.9 գր
Էներգետիկ արժեքը՝ 68 կկալ/ 284 ԿՋ
Թթու և չափավոր կծու է: Թթվությունը զգացող համային ընկալիչներն ամենազգայունն են: Սոուսի հիմքը կազմող սննդարար նյութերով հարուստ կիսահաս սալորը և մեծ քանակությամբ խոտաբույսերն ու համեմունքները միասին ապահովում են բազմերանգ համերի ներդաշնակ միասնություն: Այս սոուսը կհավանեն համային հակադրություններ սիրողները։
Այս թթվակծու նրբահամ սոուսը ունեվերսալ է: Այն հավելյալ համ է հաղորդում ցանկացած ճաշատեսակի: Սոուսը կարող է լիովին վերափոխել և թարմացնել ցանկացած մսային ուտեստ՝ պարզ կոտլետներից սկսած մինչև խոզպուխտն ու մսային ռուլետները: Այն կատարյալ հավելում է յուղոտ ուտեստների համար՝ չեզոքացնելով և թեթևացնելով «ծանր» սնունդը։ Հրաշալիորեն համադրվում է ձկան հետ։ Ինչպես և կիտրոնի հյութը այն թարմացնում է սնկերի և ծովամթերքի համը, ինչպես կիտրոնի հյութը: Հիանալի հավելում է պահքային ճաշատեսակների, բանջարեղենային ուտեստների և ապուրների համար:
Այս սոուսը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ՝ A, B1, B2, C, E, PP, կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր և օրգանական թթուներ: Շլորից պատրաստված սոուսների ազդեցությունն օրգանիզմի վրա ուղղակիորեն կապված է մաքրման հետ. խակ սալորում պարունակվող մեծ քանակության պեկտին նյութը «մաքրման ծառայություն» է մատուցում մարդու աղիների համար՝ օրգանիզմից դուրս է բերելով շլակները և խաթարելով դրանց կուտակուկումները: Այս թարմ և թթվաշ սոուսն օգնում է հեշտությամբ մարսել դժվարամարս սնունդը, իսկ C վիտամինի մեծ քանակության շնորհիվ ամրապնդվում է մեր իմունիտետը:
Պահել չոր և հով տեղում, 0+20°С: Բացելուց հետո պահել սառնարանում ոչ ավել քան 15 օր: